Կարևոր իրադարձություններ

Դատարանը թույլատրել է Առաքել Մովսիսյանի որդուն տեսակցել և հեռախոսազանգեր ունենալ հարազատների հետ․ փաստաբան

09 Հուլիս, 2020 21:06
Հեղինակ՝ Գոռ Գևորգյան
Դատարանը թույլատրել է Առաքել Մովսիսյանի որդուն տեսակցել և հեռախոսազանգեր ունենալ հարազատների հետ․ փաստաբան

Փաստաբան Գոռ Գևորգյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եվս մեկ ու շատ կարևոր հաղթանակ...

Դատարանն այսօր բավարարեց բողոքս ու արձանագրեց Դավիթ Մովսիսյանի իրավունքների խախտում` պարտավորեցնելով նախաքննական մարմնին վերացնել այն։

Հիշեցնեմ` խոսքը վերաբերում է Դավիթի տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելքի որոշմանը»։

Հիշեցնենք, որ Դավիթ Մովսիսյանին մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: 

 

Լրահոս

Դիտել ավելին