Կարևոր իրադարձություններ

Առկա են ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ կապված որոշակի դժվարություններ․ Վիվա-ՄՏՍ-ը հայտարարություն է տարածել

08 Հուլիս, 2020 21:57
Առկա են ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ կապված որոշակի դժվարություններ․ Վիվա-ՄՏՍ-ը հայտարարություն է տարածել

Վիվա-ՄՏՍ ընկերությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ 

«Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ բջջային ցանցի՝ անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով, ենթահամակարգերից մեկում առաջացած խափանման պատճառով առանձին տեղանքներում առկա են ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ կապված որոշակի դժվարություններ:

Վիվա-ՄՏՍ-ի արագ արձագանքման թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ՝ խափանումը վերացնելու ուղղությամբ: Ներկա դրությամբ գործում է Վիվա-ՄՏՍ-ի պահուստային ենթակառուցվածքը:

Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին