Կարևոր իրադարձություններ

Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

08 Հուլիս, 2020 19:38
Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Հուլիսի 8-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 485.74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.62 դրամով:  Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։    

Եվրոյի փոխարժեքն աճել է 0.65 դրամով և կազմել 547.57 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով և կազմել 6.82 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.91 դրամով և կազմել 608.34 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 61.41 դրամով և կազմել 27947.23 դրամ: Արծաթի գինը նվազել է 3.30 դրամով և կազմել 281.42 դրամ: Պլատինի գինն աճել է 63.34 դրամով և կազմել 12962.03 դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին