Կարևոր իրադարձություններ

28-ամյա աղջիկը գողացել է թոշակառու հարևանուհու բանկային քարտն ու 300 հազար դրամ կանխիկացրել

07 Հուլիս, 2020 22:44
28-ամյա աղջիկը գողացել է թոշակառու հարևանուհու բանկային քարտն ու 300 հազար դրամ կանխիկացրել

Երեկ՝ հուլիսի 6-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվ ճանապարհով փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Աջափնյակ վարչական շրջանում բնակվող 28-ամյա մի աղջիկ թոշակառու հարևանուհու տնից գողություն է արել։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ 

Նախնական տվյալներով՝ դարակից հափշտակել է բանկային քարտը, որի հետեղել է նաև գաղտնաբառը, ապա վարչական շրջանի մի բանկոմատից , քննությանը հայտնի տվյալներով՝ 300 հազար դրամ կանխիկացրել։

Օպերատիվ տվյալների իրացման արդյունքում  կասկածվողը նույն օրը, ժամը 12-ի սահմաններում, հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ` տարեց կնոջ բանկային քարտը հայտնաբերելու ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին