Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին․ քննարկվել են Հայաստանում և Արցախում կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները

07 Հուլիս, 2020 20:59
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին․ քննարկվել են Հայաստանում և Արցախում կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Բարձր գնահատելով գործընկեր կառույցների փոխհամագործակցության մակարդակը՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ նույն կրթական համակարգն ունեցող հայկական երկու հատվածների համաձայնեցված շարունակական աշխատանքն օրվա հրամայական է, և այդ համատեքստում շատ կարևոր է ոլորտում նախաձեռնվող բարեփոխումների ծրագրերի քննարկման փուլերին արցախցի մասնագետների ներգրավումը: Հանրապետության նախագահի խոսքով՝ համավարակի հետևանքով կրթական ոլորտում ստեղծված դժվարությունները նոր մարտահրավերներ են առաջացրել, որոնց այլընտրանքային լուծումները գտնելու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին ջերմ ընդունելության համար` նշելով, որ բարձրացված հարցերն անպայման տեղ կգտնեն երկու գերատեսչությունների միջև ծավալվող համատեղ աշխատանքային քննարկումներում:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին