Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն Արթիկում․ 49-ամյա տղամարդը դանակահարել է կնոջ քրոջ 21-ամյա տղային (տեսանյութ)

06 Հուլիս, 2020 20:18
Դանակահարություն Արթիկում․ 49-ամյա տղամարդը դանակահարել է կնոջ քրոջ 21-ամյա տղային (տեսանյութ)

Երեկ՝ հուլիսի 5-ին Արթիկ քաղաքի Թումանյան փողոցից «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 21-ամյա դանակահարված մի երիտասարդ։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Վնասվածքը կրծքավանդակի ձախ հատվածում էր։ Նախքան հիվանդանոցային ահազանգը` Արթիկի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել կատարվածի մասին։

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր ու թարմ հետքերով բացահայտեց դանակահարությունը։ Քննությանը հայտնի տվյալներով՝ տան բակում կենցաղային հարցերի շուրջ վեճ էր տեղի ունեցել։ Այդ ընթացքում էլ երիտասարդը դանակահարվել էր։

Արթիկի ոստիկանները պարզեցին կասկածվողի ինքնությունը. տուժած երիտասարդի մորաքրոջ ամուսինն էր։ Արթիկի բնակիչ, 49-ամյա տղամարդը հենց դեպքի օրը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։

Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև դանակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։

Նշանակվել են փորձաքննություններ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին