Կարևոր իրադարձություններ

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է մնալ լարված. շաբաթ-կիրակի օրերին 1000 նոր դեպք ենք ունեցել․ Նիկոլ Փաշինյան

06 Հուլիս, 2020 18:19
Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է մնալ լարված. շաբաթ-կիրակի օրերին 1000 նոր դեպք ենք ունեցել․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Շաբաթ-կիրակի օրերին 1000 նոր դեպք ենք ունեցել: Առողջապահական համակարգն աշխատում է գերծանրաբեռնված: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցող առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Նման վատ լուրեր ստացվում են նաև աշխարհի բոլոր այն երկրներից, որտեղ համարվում էր, որ իրավիճակը վերահսկելի է: Այդ երկրներում նոր ալքի է սկսվում, և սա ավելի է խտացնում այն պատկերացումը, որ մենք ունենք ընթացիկ վիճակի վերաբերյալ:

Շաբաթ օրը շրջանց եմ կատարել Ավանում, դիմակներ եմ բաժանել, եւ հիմնական խնդիրը, որ տեսնում եմ, այն է, որ բնակիչները չեն հավատում իրենց անհատական վարքագծի ազդեցությանը կոնկրետ իրավիճակի վրա: Ինձ համար անակնկալ էր, որ բազմաթիվ քաղաքացիներ նշում էին, որ իրենց շրջապատում կորոնավիրուսի ոչ մի դեպք չէր արձանագրվել: Այսինքն դեռ կան մարդիկ, որոնք անձնապես չեն առնչվել խնդրին»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ հայկական Կարմիր խաչի կազմակերպությունը Երևանում 30 կետ է բացել, դիմակներ է բաժանում մարդկանց և իրազեկում նրանց վարակի մասին։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին