Կարևոր իրադարձություններ

Գյումրիում ռուս զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ

05 Հուլիս, 2020 16:20
Գյումրիում ռուս զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ

Գյումրիում ռուս զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի հատկանիշներով (Ինքնասպանության հասցնելը): Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Նշվում է, որ քննությամբ զբաղվում է հայկական կողմը: 

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 4-ին, ժամը 17:00-ի սահմաններում Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի  շենքերի բնակարաններից մեկի ննջասենյակում տղամարդու կախված դի է հայտնաբերվել: Պարզվել է, որ վերջինս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխով Ս.-ն է: Երիտասարդը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում՝ վերջինս պայմանագրային զինծառայող էր, ապրում էր  իր կողմից վարձակալված բնակարանում, որտեղև հայտնաբերվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին