Կարևոր իրադարձություններ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսում

05 Հուլիս, 2020 14:13
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսում

 

Հանրապետության տարածքում՝ հուլիսի 5-ին և 8-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝ հուլիսի 5-ին և 9-10-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ: Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին