Կարևոր իրադարձություններ

Սահմանադրությունն առաջին հերթին պետության ու քաղաքացու միջև կնքված քաղաքացիական պայմանագիր է. Տիգրան Ավինյանի ուղերձը

05 Հուլիս, 2020 13:25
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Սահմանադրությունն առաջին հերթին պետության ու քաղաքացու միջև կնքված քաղաքացիական պայմանագիր է. Տիգրան Ավինյանի ուղերձը

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ։

Սահմանադրությունն առաջին հերթին պետության ու քաղաքացու միջև կնքված քաղաքացիական պայմանագիր է, որով քաղաքացու կողմից դրվում են պետության գործունեության հիմքերը։ Սահմանադրությամբ է քաղաքացին որոշում, թե որոնք են օրենքի սահմանները, որտեղ է սկսվում և ավարտվում պետական ինստիտուտի լիազորությունը, որոնք են հիմնական նպատակները, որոնց պիտի ձգտի պետությունը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացին սահմանել է, որ ուզում է տեսնել ինքնիշխան, իրավական, սոցիալական ու ժողովրդավարական պետություն, որտեղ մարդը բարձրագույն արժեք է։ Սրանք են այն նպատակները, հանուն որոնց մենք ծառայում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։

Օրվա խորհրդին համահունչ ու հավատարիմ մնալով պետականության սկզբունքին՝ համավարակի այս օրերին ավելի քան երբևէ կարիք ունենք դրսևորելու բարձր գիտակցություն ու համերաշխություն՝ հանուն պետության ու մարդու կյանքի իրավունքի»։

 

Լրահոս

Դիտել ավելին