Կարևոր իրադարձություններ

Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 6 քաղաքացու մոտ․ վարակակվածների թիվը հասավ 135-ի․ Արցախի ԱՆ

05 Հուլիս, 2020 11:43
Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 6 քաղաքացու մոտ․ վարակակվածների թիվը հասավ 135-ի․ Արցախի ԱՆ

Արցախում կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությանը։   

Նրանցից մեկը կապված է Մարտակերտի շրջանի նախկինում հաստատված օջախի հետ, 2 դեպքը Հադրութի շրջանից է և հանդիսանում է նոր օջախ։ Եվս 3 դեպքը գրանցվել է Ստեփանակերտի բուժանձնակազմի աշխատակիցների մոտ։

Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում.

Այսպիսով, հուլիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 6 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 103, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 34 քաղաքացի:

Պացիետներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության:

Ընդհանուր թեստավորումների քանակը 2170 է:

 

Լրահոս

Դիտել ավելին