Կարևոր իրադարձություններ

Քանյե Ուեսթն առաջադրվել է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում

05 Հուլիս, 2020 11:30
Քանյե Ուեսթն առաջադրվել է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում

Աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը իր թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում։

«Հիմա մենք պետք է կյանքի կոչենք ԱՄՆ-ի երազանքը՝ Աստծո հանդեպ հավատքի, մեր տեսլականի միավորման և մեր ապագայի կառուցման մասին։

Ես առաջադրվելու եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում», - գրել է Ուեսթը։

Նշենք, որ Ուեսթի մտադրությանը հավանություն է տվել միլիարդատեր և Space X ընկերության ղեկավար Իլոն Մասկը: Նա մեկնաբանել է ռեփերի Twitter-յան գրառում, որում հայտարարել է, որ Ուեսթը կարող է լիակատար աջակցություն ակնկալել:

 

Լրահոս

Դիտել ավելին