Կարևոր իրադարձություններ

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել Սևանա լճից․ ԱԻՆ

05 Հուլիս, 2020 10:00
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել Սևանա լճից․ ԱԻՆ

Երեկ՝ հուլիսի 4-ին, ժամը 21։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Կապուտակ Սևան» հանգստյան տան լողափից քաղաքացին ջրային մոտոցիկլով մտել է լիճը․ մոտոցիկլը խափանվել է և չի կարողանում դուրս գալ ափ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները Գևորգ Խ․-ին և իր ջրային մոտոցիկլը մոտեցրել են ափ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին