Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Դալար գյուղում․ այրվել է ավտոտնակում կայանած «BMW 745» մակնիշի ավտոմեքենան

04 Հուլիս, 2020 10:24
Հրդեհ Դալար գյուղում․ այրվել է ավտոտնակում կայանած «BMW 745» մակնիշի ավտոմեքենան

Երեկ՝ հուլիսի 3-ին, ժամը 16։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալար գյուղի Նժդեհի փողոցում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի ավտոտնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:17-ին, մարվել` 16:19-ին: Այրվել են ավտոտնակում կայանած «BMW 745» մակնիշի ավտոմեքենայի դիմային և շարժիչի հատվածները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին