Կարևոր իրադարձություններ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 11 միլիոնից

04 Հուլիս, 2020 10:13
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 11 միլիոնից

Worldometer միջազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 11,197,278-ի, մահացել է 529,197 մարդ, ապաքինվել՝ 6,342,850-ը։  

Մահացության ցուցանիշով առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ կորոնավիրուսին զոհ է գնացել 132,101 մարդ, վարակվել՝ 2,890,588-ը:

Հակառեկորդակիրների եռյակում են նաև Բրազիլիան (1,543,341 վարակված, 63,254 մահ) և Ռուսաստանը (667,883 վարակված, 9,859մահ)։

Վերջին օրերին կորոնավիրուսի տարածումն ակտիվացել է նաև Հնդկաստանում։ Այնտեղ մինչ օրս վարակման 649,889 դեպք է գրանցվել, մահացել է 18,669 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին:  

 

Լրահոս

Դիտել ավելին