Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    569,5
    581,5

  • RUB

    6,47
    6,77

Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ՝ Ստեփանակերտում

03 Հուլիս, 2020 13:24
Կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ՝ Ստեփանակերտում

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում: Այդ շրջանակից 2 քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19-ը: 2 նոր դեպք էլ գրանցվել է նախօրեին Ստեփանակերտում հաստատված վարակի օջախի կոնտակտավորների շրջանում:
Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտի կորոնավիրուսային երկու օջախներից հիվանդությունը հաստատվել է 4 քաղաքացու մոտ: Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում. Կոնտակտավորներից թեստավորման նպատակով նմուշառում են վերցնում և մեկուսացնում:

Այսպիսով, հուլիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 4 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 85, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի:
Պացենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ գնահատվում է միջին ծանրության:

Ընդհանուր թեստավորումների քանակը 2014 է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին