Կարևոր իրադարձություններ

Ըստ էության, Պուտինի նկատմամբ վստահության մասին փաստող հաղթական հանրաքվե է կայացել․ Պեսկովը՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների մասին

03 Հուլիս, 2020 00:14
Ըստ էության, Պուտինի նկատմամբ վստահության մասին փաստող հաղթական հանրաքվե է կայացել․ Պեսկովը՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների մասին

Կրեմլում գոհ են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից և դրանք համարում են հաղթական: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РБК-ն։

«Ըստ էության, դե-ֆակտո նախագահ Պուտինի նկատմամբ վստահության մասին փաստող հաղթական հանրաքվե է կայացել»,- նշել է Պեսկովը:

Կրեմլում ակնկալում էին ռուսաստանցիների բարձր հետաքրքրությունը փոփոխությունների թեմայի նկատմամբ․ « Դա պայմանավորված էր փոփոխությունների ձևակերպման, փոփոխությունների նախաձեռնման գործընթացում հասարակական ակտիվությամբ»,-ասել է Պեսկովը: Նրա խոսքով, սակայն, «նման բարձր մասնակցության հայտ և աջակցության բարձրագույն մակարդակ» կանխատեսելը բարդ էր:

Հիշեցնենք, որ ըստ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ քվեաթերթիկների 100 տոկոսի դիտարկումից հետո երկրի Հիմնական օրենքում փոփոխություններ անելուն կողմ է քվեարկել քաղաքացիների 77.92 տոկոսը, դեմ՝ 21.27 տոկոսը: Մասնակցության հայտը կազմել է 67.97 տոկոս:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին