Կարևոր իրադարձություններ

«Ռոսավիացիա»-ն մինչև օգոստոսի 1-ը երկարաձգել է միջազգային չվերթների արգելքը

02 Հուլիս, 2020 21:11
«Ռոսավիացիա»-ն մինչև օգոստոսի 1-ը երկարաձգել է միջազգային չվերթների արգելքը

Ռուսաստանի Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») մինչև հուլիսի 31-ը ներառյալ երկարաձգել է ՌԴ օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Մարտի վերջից յուրաքանչյուր ամիս նման հայտարարություն է արվում։ Գարնանը կառավարությունը կանգնեցրեց միջազգային կանոնավոր և չարտերային չվերթները կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ինչը նշանակում է ոչ միայն մուտքի, այլև ելքի արգելք:

Բացառություն են կազմում արտահանման չվերթները, ինչպես նաեւ բեռնատար, փոստային, սանիտարական եւ հումանիտար չվերթները, տեխսպասարկման համար դատարկ ինքնաթիռների թռիչքները, երկրի տարածքում վերալիցքավորման (անձնակազմի հերթափոխի) համար նախատեսված տարանցիկ թռիչքները եւ կառավարության առանձին որոշումներով թռիչքները:

Աղբյուրի փոխանցմամբ՝ միջազգային հաղորդակցությունը վերականգնելու մասին որոշում կայացնելու դեպքում «Ռոսավիացիա»-ն հաղորդագրություն կտարածի։

21:15:47

 

Լրահոս

Դիտել ավելին