Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 28771 դեպք

02 Հուլիս, 2020 19:58
Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 28771 դեպք

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այդ կանոններից է հանրային վայրերում, այդ թվում՝ կանգառներում, դիմակ կրելը։  Դիմակը պետք է կրել այնպես, որ այն ծածկի և՛ քիթը, և՛ բերանը։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության տարածած հաղորդագրությունից։

Այս կանոնների պահպանման ուղղությամբ ևս ոստիկանության ծառայողներն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ուժեղացված ստուգայցեր, ինչպես փողոցներում, այնպես էլ բակային տարածքներում։ Հայտնաբերված խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված հետևանքներ․ այս դեպքում՝ տուգանքի նշանակում 10 հազար դրամի չափով։

Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է հիշյալ կանոնների խախտման 28771 դեպք, իսկ հուլիսի 1-ին իրականացված ուժեղացված ստուգայցերի ընթացքում՝ 2301 դեպք: 

 

Լրահոս

Դիտել ավելին