Կարևոր իրադարձություններ

Google.images-ից «հարցրեցինք» լուսանկարի ծագման պատմությունը և ահավասիկ՝ լուսանկարը 2013 թվականի հուլիսին է հայտնվել ցանցում․ Հակոբ Կարապետյան

02 Հուլիս, 2020 18:31
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Google.images-ից «հարցրեցինք» լուսանկարի ծագման պատմությունը և ահավասիկ՝ լուսանկարը 2013 թվականի հուլիսին է հայտնվել ցանցում․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փնթի ապատեղեկատվության ուխտի ասպետները մի լուսանկար են շրջանառում ցանցում՝ իբր քաղաքային իշխանությունը 150 դրամ է դարձնում տրանսպորտի սակագինը հուլիսի 20-ից:

Ի տարբերություն հայտնի ասացվածքի՝ այս դեպքը բացահայտվեց նույնիսկ ոչ թե 40 րոպեի, այլ 40 վայրկյանի ընթացքում:

Google.images-ից «հարցրեցինք» լուսանկարի ծագման պատմությունը եւ ահավասիկ՝ լուսանկարը 2013 թվականի հուլիսին է հայտնվել ցանցում: Այն ժամանակ, եթե հիշում եք, որոշվել էր սակագինը դարձնել 150 դրամ:

Ի դեպ, ուշադիր աչքը լուսանկարի մեջ կնկատի նաեւ Orange-ի արտաքին գովազդի վահանակը, որը այս օրերին քաղաքում հնարավոր չէ տեսնել, որովհետեւ այդ ապրանքանիշը Հայաստանում վաղուց չի գործում:

Չհաշված, որ 60 համարի միկրոավտոբուսային երթուղին ներկայումս չկա։ Շնորհակալություն Հասմիկին հուշման համար»։

На изображении может находиться: текст

 

 

Լրահոս

Դիտել ավելին