Կարևոր իրադարձություններ

Վայոց Ձորում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Toyota Camry-ն. կա 7 վիրավոր

01 Հուլիս, 2020 19:41
Վայոց Ձորում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Toyota Camry-ն. կա 7 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 18:40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 133.5-րդ կմ հատվածում բախվել են շտապօգնության հաշվեկշռում գրանցված Ford Transit և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 7 հոգի տեղափոխվել են «Վայք» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները, աղբյուրի հետ զրուցում հայտնել են, ոև Ford Transit-ը հաշվառված է Կապանի հիվանդանոցի հաշվեկշռում և Երևան հիվանդանոց էր տեղափոխում սրտի վիրահատություն տարած քաղաքացուն։

Մանրամասներըէ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին