Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզի 2 բժշկական կենտրոն ամբողջությամբ լծվել է COVID-19-ի դեմ պայքարին (լուսանկարներ)

01 Հուլիս, 2020 18:35
Հեղինակ՝ Գարիկ Սարգսյան
Արարատի մարզի 2 բժշկական կենտրոն ամբողջությամբ լծվել է COVID-19-ի դեմ պայքարին (լուսանկարներ)

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, կից գրելով․

«Այսօր Արարատի մարզ էր այցելել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարի հետ այցելել ենք Վեդու բժշկական կենտրոն և Արտաշատի բժշկական կենտրոն:

Այցելության ժամանակ զրուցել ենք բժշկական կենտրոնների տնօրենների և բուժանձնակազմերի հետ, հետաքրքրվել, թե ինչ խնդիրներ կան և ինչպես է ընթանում կորոնավիրուսով հիվանդների բուժումը: Բժշկական կենտրոնների տնօրենների հետ զրուցել ենք նաև ԲԿ-ների տեխնիկական հագեցվածության մասին:

Տեղեկացնեմ, որ Առողջապահության նախարարության միջոցներով Վեդու բժշկական կենտրոնում

5 անգամ հզորացվել է կենտրոնական թթվածնային մատակարարման համակարգը

32 թթվածնային կետ է ավելացվել հիվանդասենյակներում

Հոսանք մատակարարող հին գեներատորը փոխարինվել է նոր՝ ավտոմատացվածով

Տեխնիկապես հագեցվել է բժշկական կենտրոնի լաբորատոր գործիքային ախտորոշման բաժանմունքը (գերժամանակակից, շարժական, թվային ռենտգեն սարքավորում)

Առաջիկայում նախատեսվում է նաև վերելակի տեղադրում»:

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят и костюм

На изображении может находиться: 1 человек, стоит, костюм, свадьба, дерево и на улице

На изображении может находиться: один или несколько человек, автомобиль и на улице

На изображении может находиться: 1 человек, стоит, костюм, свадьба, дерево и на улице

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, костюм и в помещении

На изображении может находиться: 2 человека, люди стоят и костюм

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят и в помещении

 

Լրահոս

Դիտել ավելին