Կարևոր իրադարձություններ

Դատախազությունը երեկ բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը

01 Հուլիս, 2020 13:55
Դատախազությունը երեկ բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է տարել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի՝ խափանման միջոց կալանքի վերաբերյալ կայացրած որոշման դեմ, որն արդեն մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը և 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակեց պաշտոնաթող նախագահին:

 
 

Լրահոս

Դիտել ավելին