Կարևոր իրադարձություններ

COVID-19 համաճարակի դեմ պայքարը դեռ առջևում է․ Թեդրոս Հեբրեյեսուս

01 Հուլիս, 2020 00:29
COVID-19 համաճարակի դեմ պայքարը դեռ առջևում է․ Թեդրոս Հեբրեյեսուս

COVID-19 համաճարակի դեմ պայքարը դեռ առջևում է։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը։

«Ամենադժվար պայքարը դեռ առջևում է: Ցավում եմ, սակայն, այսպիսի միջավայրի և պայմանների պարագայում, ստիպված ենք արձանագրել, որ սա դեռևս անգամ մոտ չէ ավարտին: Չնայած շատ երկրներ ունեցել են որոշակի առաջընթաց գլոբալ առումով, համաճարակը իրականում ուժեղանում է»,- ասել է Գեբրիեսոսը։

Ըստ նրա, այն երկիրը, որը պնդում է, որ շփման հետքերի բացահայտումը շատ դժվար է, իրականում վատ արդարացում է փնտրում:

Գեբրիեսոսը նաև նշել է, որ հունիսի 30-ին լրանում է վեցերորդ ամիսն այն բանից հետո, երբ ԱՀԿ-ն ստացել է Չինաստանում համավարակի բռնկման մասին առաջին զեկույցները, և այդ ժամանակից ի վեր ամբողջ աշխարհում վարակվել է 10 միլիոն մարդ, մահացել՝ կես միլիոնը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին