Կարևոր իրադարձություններ

ՀՔԾ-ն 8 ընկերությունների բաժնեմասերի, անշարժ ու շարժական գույքերի վրա կալանք է դրել․ փաստաբանը՝ Ռուբեն Հայրապետյանի գործի վերաբերյալ

30 Հունիս, 2020 20:21
Հեղինակ՝ Ամրամ Մակինյան
ՀՔԾ-ն 8 ընկերությունների բաժնեմասերի, անշարժ ու շարժական գույքերի վրա կալանք է դրել․ փաստաբանը՝ Ռուբեն Հայրապետյանի գործի վերաբերյալ

Փաստաբան Ամրամ Մակինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Բոլորիդ առաջարկում եմ ստուգել ձեր գույքերը. քանի որ դրանք կարող են լինել կալանքի տակ և բնավ կապ չունի դուք Ռուբեն Հայրապետյանին անձամբ եք ճանաչում, թե TV-ով եք տեսել…

Իսկ հիմա առարկայական.

Ովքեր ճանաչում են

1. <<Մերիդիան Հոլդինգ>> ԲԲ

2. <<Արմավիր Շին>> ՍՊ

3. <<Անի-97>>ՍՊ

4. <<Ոսկե Կար>> ՍՊ

5. <<Մերիդիան ազատ տնտեսական գոտի>> ՓԲ

6. <<ԱՎՏ>> ՍՊ

7. <<Վեստ Գոլդ>> ՍՊ

8. <<Հառուռ>> ՍՊ

ընկերությունների սեփականատերերին կամ տնօրեններին, խնդրում եմ նրանց տեղեկացնել, որ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կալանք է դրվել գործի քննության հետ որևէ առնչություն չունեցող նրանց ընկերությունների բաժնեմասերի, անշարժ ու շարժական գույքերի վրա:

Լրացուցիչ մանրամասների համար խնդրում եմ կապ հաստատել ինձ հետ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին