Կարևոր իրադարձություններ

Արցախում արտադրված բժշկական պարագաներ կուղարկվեն ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ

30 Հունիս, 2020 17:40
Արցախում արտադրված բժշկական պարագաներ կուղարկվեն ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ պետական համապատասխան կառույցների ղեկավարների՝ խորհրդարանի նախագահի, պետնախարարի, ԱԳ նախարարի հետ կառուցողական քննարկումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Արցախի ժողովրդի անունից Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ ուղարկել Կալիֆոռնիա նահանգ՝ օգնելու ԱՄՆ բարեկամ ժողովրդին և մեր հայրենակիցներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։

«Օգնությունը, իհարկե, մեծ չի լինի և խորհրդանշական բնույթ կկրի, բայց դրանով Արցախի Հանրապետությունն իր հնարավորությունների սահմաններում կմիանա ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ համաշխարհային պայքարին»,- նշել է պատգամավորը եւ գաղափարի համար շնորհակալություն հայտնել քաղաքագետ Սուրեն Սարգսյանին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին