Կարևոր իրադարձություններ

Հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցներով գնված դեղորայքի առաջին չափաբաժինը (500 հոգու համար) արդեն Հայաստանում է. Թորոսյան

30 Հունիս, 2020 14:15
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցներով գնված դեղորայքի առաջին չափաբաժինը (500 հոգու համար) արդեն Հայաստանում է. Թորոսյան

Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցներով գնված դեղորայքի առաջին չափաբաժինը (500 հոգու համար) արդեն Հայաստանում է: Այն մատակարարված պետք է լիներ դեռ գարնան սկզբում, սակայն կորոնավիրուսով պայմանավորված ավիափոխադրումների սահմանափակումների պատճառով դեղերի մատակարարումը ուշացել էր:

Ծրագրի շրջանակներում հերթով բուժվելու են Հեպատիտ Ց ունեցող ՀՀ քաղաքացիները` ըստ հերթագրման վաղեմության և բժշկական ցուցումների: Այս տարի ձեռք է բերվելու դեղորայք ևս 1000 հոգու համար: Ծրագիրը միտված է այս վարակիչ հիվանդության ամբողջական վերացմանը:

Մանրամասների համար կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին