Կարևոր իրադարձություններ

81 կողմ. Ազգային ժողովի որոշմամբ հանրաքվեն չեղարկվեց

30 Հունիս, 2020 12:49
81 կողմ. Ազգային ժողովի որոշմամբ հանրաքվեն չեղարկվեց

81 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովը քիչ առաջ ընդունեց ապրիլի 5-ին նշանակված եւ արտակարգ դրության հիմքով հետաձգված հանրաքվեն չեղարկելու մասին որոշումը։ Կողմ քվեարկեցին Իմ քայլը խմբակցության պատգամավորներն ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Հանրաքվեն չեղարկելու որոշումը հիմնավորվում է նրանով, որ հանրաքվեի դրվող հարցը կարգավորվել է Ազգային ժողովում հունիսի 22-ին իրականացված եւ 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով: Նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ Սահմանադրության փոփոխությունները թույլ են տալիս հրաժարվել հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունից։  

ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն չեն մասնակցում նիստին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին