Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 415, մահվան՝ 14 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 25 542 է, մահվան դեպքերինը՝ 590

30 Հունիս, 2020 10:54
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 415, մահվան՝ 14 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 25 542 է, մահվան դեպքերինը՝ 590

Հայաստանում հունիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 25 542-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 443 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հունիսի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 147 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 14 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 590-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 751 է, ընդհանուր առողջացածներինը՝ 14 048, փաստացի բուժվողներինը՝ 10904 (մեկ օրում ավելացել է 350-ով): Մեկ օրում թեստավորվել է 1273 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 111,844 քաղաքացի: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին