Կարևոր իրադարձություններ

Ներկայումս աշխարհում COVID-19-ի դեմ մոտ 200 պատվաստանյութ է մշակվում. ԱՀԿ

28 Հունիս, 2020 21:00
Ներկայումս աշխարհում COVID-19-ի դեմ մոտ 200 պատվաստանյութ է մշակվում. ԱՀԿ

Ներկայումս աշխարհում COVID-19-ի դեմ մոտ 200 պատվաստանյութ է մշակվում, նրանք գտնվում են մշակման եւ կլինիկական փորձարկումների տարբեր փուլերում: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Սումիյա Սվամինաթանը:

«Նրանցից մոտ 15-ը փորձարկվում են մարդկանց վրա»,- ասել է նա:

Սվամինաթան-ի խոսքով, ԱՀԿ-ն պատվաստանյութի արտադրությանը հատկացնում է 12-18 ամիս: Ինչպես նշել է Սվամիթանը, դա աննախադեպ է, քանի որ սովորաբար պատվաստանյութի մշակումը մոտ տասը տարի է տեւում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին