Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489

  • EUR

    543,5
    555,5

  • RUB

    6,66
    6,96

Կարևոր իրադարձություններ

Միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև հուլիսի 31-ը

28 Հունիս, 2020 15:40
Միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև հուլիսի 31-ը

Վրաստանի քաղավիացիայի գործակալությունը հայտնել է, որ միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև հուլիսի 31-ը:

 

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Գործակալությունն այս մասին արդեն տեղեկացրել է դեպի Վրաստան կանոնավոր թռիչքներ իրականացնող ավիաընկերություններին:

«Կանոնավոր ավիահաղորդակցության վերակագնման որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով Վրաստանում և աշխարհում համաճարակային իրավիճակը: Ավիացիայի ոլորտի համար իրավիճակը դժվար կանխատեսելի է, և սահմանափակումները վերացնելու կամ թռիչքների արգելքի մասին որոշումները պարբերաբար փոխվում են, ուստի կոչ ենք անում քաղաքացիներին զերծ մնալ տոմսեր ձեռք բերելուց՝ մինչ այն պահը, երբ հայտնի կդառնա կանոնավոր ավիափոխադրումների վերականգնման ամսաթիվն ու պաշտոնապես կհաստատվի չվացուցակը։

Գործակալությունը հայտնում է նաև, որ շարունակվելու են չարտերային չվերթները մի քանի ուղղություններով: Թբիլիսի-Ամստերդամ-Թբիլիսի ուղղություններով չվերթներն իրականացնելու է Georgian Airways ավիափոխադրողը Boeing B737 և Embraer ERJ190 օդանավերով՝ հուլիսի 4-ին, 6-ին, 11-ին, 18-ին, 20-ին, 25-ին և 27-ին:

Թբիլիսի-Վիենա-Թբիլիսի չվերթները հուլիսի 5-ին և 12-ին են նշանակված: Հուլիսի 2-ին կլինի Թբիլիսի-Թել-Ավիվ-Թբիլիսի չարտերը: Համաճարակի ընթացքում Վրաստանի արտգործնախարարությունը, դիվանագիտական կորպուսի հետ համագործակցությամբ , Georgian Airways-ի չարտերային թռիչքներով հայրենիք է վերադարձրել 12 հազար քաղաքացու։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին