Կարևոր իրադարձություններ

Դատարանը հիմնավոր է համարել Աբրահամ Մանուկյանի կալանավորման հիմքերը. Գլխավոր դատախազի խորհրդական

27 Հունիս, 2020 19:07
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
Դատարանը հիմնավոր է համարել Աբրահամ Մանուկյանի կալանավորման հիմքերը. Գլխավոր դատախազի խորհրդական

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։

«Այսինքն՝ դատարանը հիմնավոր է համարել ինչպես իրեն մեղսագրված հանցավոր արարքներին Ա․ Մանուկյանի հնարավոր առնչությունը, այնպես էլ կալանավորման հիմքերը։

Հիշեցնեմ կրկին, որ Ա․ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով՝ ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելուն Գ․ Ծառուկյանին և այլոց հանցակցելու համար»,- գրել է նա։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին