Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Ստուգայցեր և շուրջ 200 կասեցում Գյումրիում․ ԱԱՏՄ

27 Հունիս, 2020 17:39
Ստուգայցեր և շուրջ 200 կասեցում Գյումրիում․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Գյումրիում։ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի 4 աշխատանքային խմբերը ոստիկանության ուղեկցությամբ միաժամանակ անակնկալ դիտարկումներ են անցկացրել շուրջ 7 տասնյակ տնտեսավարող սուբյեկտի մոտ՝ դիտարկելով՝ որքանով են պահպանվում ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը։  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

ԱԱՏՄ մասնագետներն արձանագրել են զգալի դրական փոփոխություն այս առումով։ Եթե շուրջ 20 օր առաջ լայնածավալ ստուգայցի արդյունքում պարետին էր ուղարկվել կասեցման արձանագրություն դիտարկված տնտեսավարողների շուրջ 45-50 տոկոսի մասով, ապա այսօր 70-ից ընդամենը 5 տնտեսավարողի (մոտ 7 տոկոս) խախտումները կասեցման հիմք կդառնան։

Անակնկալ այցերի դիտակետում են եղել ատամնաբուժարաններ, առևտրի մանր ու խոշոր օբյեկտներ, դեղատներ, գեղեցկության սրահներ։ Դիտարկվել է նաև կարի խոշոր արտադրություն՝ «Սաստեքսը»։ Ավելի վաղ խախտումների պատճառով կասեցման ենթարկված տեքստիլ այս արտադրությունում այսօր թերություններ չեն արձանագրվել։

Այսօրվա աշխատանքներին նախորդել էին ստուգայցեր և շուրջ 200 կասեցումներ Գյումրիում։

ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը ողջ երկրում։ Արձանագրվող խախտումներին հետևում է գործունեության ժամանակավոր արգելքը։ Այսօր կասեցված տնտեսավարողների թվում է նաև Երևանի Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի Փակ շուկայի մասնաճյուղը, նաև՝ տասնյակ տնտեսավարողներ Երևանում ու մարզերում։ Շուրջ 2 տասնյակ կասեցում իրականացվել է միայն Իջևանում։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին