Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489

  • EUR

    546
    558

  • RUB

    6,7
    7

Կարևոր իրադարձություններ

Մերժվածների խմբակը հիմա էլ իր ողջ մեդիա ռեսուրսով ու տառավճարով աշխատող գրչակներով հարձակվել է Արմեն Սարգսյանի վրա. Արուսյակ Ջուլհակյան

27 Հունիս, 2020 16:38
Հեղինակ՝ Արուսյակ Ջուլհակյան
Մերժվածների խմբակը հիմա էլ իր ողջ մեդիա ռեսուրսով ու տառավճարով աշխատող գրչակներով հարձակվել է Արմեն Սարգսյանի վրա. Արուսյակ Ջուլհակյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մերժվածների խմբակը հիմա էլ իր ողջ մեդիա ռեսուրսով ու տառավճարով աշխատող գրչակներով հարձակվել է Նախագահ Արմեն Սարգսյանի վրա։ Հանգիստ չեն գտնում էն մտքից, որ նախագահի պաշտոնում ընտրել են մեկին, որն իրենց շահերը սպասարկելու փոխարեն, իրենց անհասկանալի պատճառներով, ծառայում է ժողովրդին։ Պատկերացնու՞մ եք։ Ոչ ավել, ոչ պակաս՝ ժողովրդին։ Ո՞վ էր նման բան տեսել «ցարի» տարիներին։ Մեղա-մեղա՜։

Թե բա՝ որտեղ եք տեսել, որ նախագահը ստորագրի իր լիազորությունները սահմանափակող օրենքը։
Տղաներ և աղջիկներ, դուք հիմա՞ր եք։ Թե ձեզ վճարում են ձեզ հիմարի տեղ դնելու համար։ Ախր նախագահի լիազորությունները դուք եք սահմանափակել ձեր երկնած, ապա ընտրակեղծիքներով մի կերպ անցկացրած սահմանդրական փոփոխություններով 2015-ին, քանի որ ձեր քաղաքական հայրն այլևս վարչապետի աթոռն էր զբաղեցնելու (իր իսկ հաշվարկներով՝ ցմահ), և նախագահի լիազորություններն իրեն քիչ էին հետաքրքրում։ Ավելի ճիշտ հետաքրքրում էին «որքան քիչ, այնքան լավ» տրամաբանության շրջանակներում։ Հետո էլ վերցրել ու ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՕՐԵՆՔՈՎ (Օրենք, որով պարտավոր է առաջնորդվել Ազգային ժողովը, բայց ոչ երբեք հանրապետության նախագահը) նախագահին տվել եք լիազորություն, որը չէիք նախատեսել ձեր «որքան քիչ, այնքան լավ» տրամաբանության շրջանակներում գրված Սահմանադրության մեջ։

Քաղաքացիության հարց եք բարձրացնում։ Հուսամ՝ չեք ակնարկում, որ Սահմանադրություն ու օրենք եք ձեր ձեռամբ ու սթափ գիտակցությամբ խախտել ժամանակին՝ ելնելով նեղ կուսակցական և անձնական շահերից։

Հասկանում եմ՝ դժվար եք համակերպվում նրա հետ, որ ձեր փնթի սխալներն արձանագրում ու ուղղում են ձեր կողմից այդքան ատելի «ոչ հարգելի տգետները», ինչպես սիրում եք նրանց կոչել ձեր շմայսապրոֆեսորական բարձունքից։ Բայց համակերպվեք, տգետը դուք եք։ Տգետ և մերժված։

Դժվար է կորցնել վերջին բաստիոնը, վերջին հենասյունը, վերջին դիրքապահին։ Բայց ոչ ոք չէր խոստացել, որ հեշտ է լինելու։ Համակերպվե՛ք»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին