Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է խանութ-սրահից 2.000.000 դրամ արժողության ապրանքների գողության դեպքը

27 Հունիս, 2020 16:17
Բացահայտվել է խանութ-սրահից 2.000.000 դրամ արժողության ապրանքների գողության դեպքը

Մայիսի 27-ին ոստիկանության Իջևանի բաժնում խանութ-սրահից 2.000.000 դրամ արժողության մթերային և տնտեսական ապրանքներ գողանալու վերաբերյալ հաղորդում էր ստացվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Տավուշի և Իջևանի բաժինների ծառայողների և Բերդի քննչական բաժնի քննիչների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ հունիսի 26-ին պարզվել է, որ նշված գողությունը կատարել են Արծվաբերդի չորս բնակիչներ:

Նրանք հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմնին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին