Կարևոր իրադարձություններ

Նախկին ՀՀԿ-ականը՝ Արթուր Վանեցյանի կուսակցության պատասխանատու. ուշագրավ տեղափոխություն․ «Ժողովուրդ»

27 Հունիս, 2020 09:08
Նախկին ՀՀԿ-ականը՝ Արթուր Վանեցյանի կուսակցության պատասխանատու. ուշագրավ տեղափոխություն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի հանրապետական կուսակցության արդեն նախկին անդամ Վահե Դոխոյանը այժմ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության Վանաձորի գրասենյակի ղեկավարն է: Ըստ մեր տեղեկությունների՝ Դոխոյանը եղել է Վանաձոր քաղաքի ավագանում ՀՀԿ անդամ ու այժմ արդեն զբաղված է Վանեցյանի ղեկավարած կուսակցության մարզային աշխատանքներով: 

Նշենք, որ դեռեւս սույն թվականի մարտի 6-ին Արթուր Վանեցյանը գրասենյակ էր բացել Վանաձորում, որտեղ, ըստ շրջանառվող տեղեկությունների, ակտիվ համախմբումներ են տեղի ունենում՝ նոր կուսակցականներ են գրանցվում: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է Վահե Դոխոյանի հետ, որը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը: Մեր դիտարկմանը՝ Դուք դուրս եք եկել ՀՀԿ-ից, երբ եւ ինչու, մեր զրուցակիցը հայտարարեց. «Այո, դուրս եմ եկել ՀՀԿ-ից, բայց չեմ հիշում՝ երբ եմ դուրս եկել, ժամանակը չեմ կարող ասել»: Իսկ հարցին՝ արդյոք Արթուր Վանեցյանն է իրեն հրավիրել անդամագրվելու իր ղեկավարած կուսակցությանը, Դոխոյանն ասաց, որ ինքը շատ զբաղված է ու ժամանակ չունի մեր հարցերին պատասխանելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին