Կարևոր իրադարձություններ

Իտալիայից Հայաստան է ժամանել 11 բուժաշխատողներից կազմված մարդասիրական առաքելությունը

26 Հունիս, 2020 23:15
Իտալիայից Հայաստան է ժամանել 11 բուժաշխատողներից կազմված մարդասիրական առաքելությունը

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի միջազգային համագործակցության շրջանակներում, ԵՄ Արտակարգ արձագանքման համակարգման կենտրոնի, ինչպես նաև Հայաստանում Իտալիայի դեսպանության միջոցով (Emergency Response Coordination Center - ERCC) հունիսի 26-ին Իտալիայից Հայաստան է ժամանել Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության 11 բուժաշխատողներից կազմված մարդասիրական առաքելությունը: Այս մասին հայտնում է«Արմենպրես»-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նույն օդանավով Հայաստան են տեղափոխվել նաև առաքելության իրականացման համար անհրաժեշտ առողջապահական պարագաներ:

Առաքելությունը Հայաստանում գործունեություն կծավալի երեք շաբաթ:

 

Լրահոս

Դիտել ավելին