Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    486

  • EUR

    547
    559

  • RUB

    6,64
    6,94

Կարևոր իրադարձություններ

«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի տանիքում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ

26 Հունիս, 2020 20:03
«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի տանիքում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ

Այսօր՝ հունիսի 26-ին, ժամը 15։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի 43 հասցեում՝ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի տարածքում, այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Նշվում է, որ հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, երկու ջրատար, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։55-ին, մարվել՝ 17։38-ին։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին