Կարևոր իրադարձություններ

Պատգամավոր Արեն Մկրտչյանն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսով

26 Հունիս, 2020 19:15
Հեղինակ՝ Արեն Մկրտչյան
Պատգամավոր Արեն Մկրտչյանն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսով

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընկերներ, քանզի մի քանի ԶԼՄ-ներ չեն պահում որևէ կանոն (այդ թվում՝ էթիկայի, բժշկական գաղտնիք հանդիսացող) ու առանց իմ հաստատման եղել են մի շարք հրապարակումներ, ստիպված եմ հաստատել. վարակվել եմ կորոնավիրուսով։ Ընթացքը փոքր-ինչ ծանր է։ Ցավոք, վարակվել է նաև կինս։ Ստանում ենք անհրաժեշտ բուժում։ Ամեն ինչ լավ կլինի, սա նույնպես կհաղթահարենք։

Իմիջիայլոց, Կարինան օրեր առաջ առողջապահության նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ «նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում և առողջապահական համակարգի արտակարգ իրավիճակում անձնվեր ծառայության ու իրականացրած պատասխանատու աշխատանքի համար»։

Շուտով մեզ երկուսիս էլ ոտքի կկանգնեցնի, ինչպես մեր տասնյակ քաղաքացիների 

 

Լրահոս

Դիտել ավելին