Կարևոր իրադարձություններ

Թող որևէ հետադիմական բռնապետի մտքով անգամ չանցնի, որ կարող է իր նավթոտ քիթը խոթել մեր երկրի գործերի մեջ կամ մեզ սպառնալ․ Ռուբեն Ռուբինյան

26 Հունիս, 2020 18:35
Հեղինակ՝ Ռուբեն Ռուբինյան
Թող որևէ հետադիմական բռնապետի մտքով անգամ չանցնի, որ կարող է իր նավթոտ քիթը խոթել մեր երկրի գործերի մեջ կամ մեզ սպառնալ․ Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․  

«Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը ցնդաբանություններով լի ելույթ է ունեցել, որտեղ ստերով լի անդրադարձներ է արել Հայաստանի նախկին և ներկա իշխանություններին՝ փորձ անելով օգտագործել մեր և մեր նախկին իշխանությունների միջև առկա վեճերն իր կեղտոտ օրակարգն առաջ մղելու համար։

Սրանից հետո Սերժ Սարգսյանն, իր հերթին, հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ և հավասարապես նվիրել է Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին քննադատելուն։

Ես չեմ կրկնի Սերժ Սարգսյանի սխալը և ուղղակի կասեմ, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, որն անդառնալիորեն բռնել է տնտեսական, սոցիալական և ռազմական զարգացման ճանապարհը, և թող որևէ հետադիմական բռնապետի մտքով անգամ չանցնի, որ կարող է իր նավթոտ քիթը խոթել մեր երկրի գործերի մեջ կամ մեզ սպառնալ։

Կեցցե՛ ազատ Արցախը»։

 

Լրահոս

Դիտել ավելին