Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

23 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս ախտորոշում

26 Հունիս, 2020 17:40
23 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս ախտորոշում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարգելի շահառուներ,

Հարակադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված և մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Ծառայության Կենտրոնական մարմնի որոշ ստորաբաժանումներ, Երևան քաղաքի, ինչպես նաև մարզային առանձին բաժիններ աշխատում են սահմանափակ մարդկային ռեսուրսով՝ աշխատակիցների հետևյալ թվակազմով.

Իրավաբանական բաժին-1

Երևան   քաղաքի  Ավան և  Նոր Նորքի բաժին-2,

Երևան   քաղաքի  Արաբկիր և  Քանաքեռ- Զեյթունի բաժին-2,

Երևան   քաղաքի  Շենգավիթի բաժին -1,

Երևան քաղաքի պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժին-3,

Սյունիքի մարզային բաժնի Սիսիանի տարածաշրջանի բաժանմունք-1:

Ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը կարող է ձգձգվել, որոշ դեպքերում դառնալ անհնար, ինչպես նաև  ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումներին, բողոքներին և հարցումներին երբեմն կարող է պատասխան չտրվել ակնկալվող ժամկետներում, ինչի առնչությամբ հայցում ենք ձեր ներողամտությունը:

Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ  23 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս ախտորոշում: Վերջիններս գտնվում են բուժման փուլում, իսկ նրանց հետ անմիջական շփում ունեցած աշխատակիցները ինքնամեկուսացված են:

Առողջ լինենք:

Հարակադիր կատարումն ապահովող ծառայություն

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին