Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք հանդիպել են Թեհմինա Վարդանյանն ու Արթուր Վանեցյանը

26 Հունիս, 2020 13:57
Արդյո՞ք հանդիպել են Թեհմինա Վարդանյանն ու Արթուր Վանեցյանը

Shabat.am-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը, ով վերջերս դուրս էր եկել «Հանրապետություն» կուսակցությունից, օրերս հանդիպել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։

Վարդանյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով այս տեղեկատվությանը ասաց․«Որևէ հանդիպում չի եղե, և ես ամենևին կաշկանդված չեմ որևէ կուսակցության ղեկավարի կամ կուսակցության հետ հանդիպումների առումով, բացարձակ կաշկանդված չեմ։ Այսինքն, լինելու պարագայում ես դա չէի հերքի, բայց նման հանդիպում տեղի չի ունեցել»։

Հարցին, թե այլ քաղաքական ուժերից իրենց կուսակցությանը միանալու առաջարկներ եղե՞լ են, Թեհմինա Վարդանյանը նշեց․ «Տարբեր կուսակցություններից այո, իհարկե առաջարկներ եղել են, բազմաթիվ կուսակցություններից։ Այնուամենայնիվ ես այս պահին շարունակում եմ մնալ որպես անկախ ավագանու անդամ և անկախ քաղաքական գործիչ։ Ընթացիկ ժամանակը ցույց կտա։ Իհարկե եղել են, և դա բնական եմ համարում»։

Դիտարկմանը, թե այդ կուսակցությունների մեջ ներառվո՞ւմ է Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը, ավագանու անդամն ասաց․ «Բոլոր կուսակցություններն են ներառված»։

Ճշտող հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ «Հանրապետություն» կուսակցությունից դուրս եկավ, անհամաձայնություններ կայի՞ն քաղաքական գծի հետ կապված, տիկին Վարդանյանն ասաց․ «Այո, անհամաձայնություններ եղել են վերջին շրջանում, բայց որևէ հստակ հարցի շուրջ չի եղել, դա ուղղակի գործող, ներկա քաղաքական դաշտի իրավիճակի հետ կապված անհամաձայնություններ են եղել։ Այսինքն, ոչ թե դրա մասին խոսել ենք, կամ՝ բանավիճել, այլ՝ զուտ ես հասկանալով  բազմիցս ասել եմ։  Դա եղել է իմ անձնական որոշումը՝ դուրս գալը, և ես ինքս գտնում եմ՝  այսպես, միանշանակ ազնիվ էր բոլորիս հանդեպ՝ թե՛ իմ, թե՛ կուսակցության և թե՛հանրության, որովհետև երբեմն քաղաքացիները նաև խոսում են՝ կապված տեսակետերի հետ, որ նախկին կուսակցական ընկերներս ինչ-որ հարցի շուրջ այլ կերպ են մտածում, ես այդ հարցը այլ կերպ եմ մեկնաբանում և այլն։ Այսպես միանշանակ ճիշտ էր և ազնիվ»,-ասաց նա։

Մարիամ Մելքումյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին