Կարևոր իրադարձություններ

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

25 Հունիս, 2020 23:50
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում՝ հունիսի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 26-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝ հունիսի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  Հունիսի 26-ի երեկոյան ժամերին, 27-28-ը  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին