Կարևոր իրադարձություններ

Երևանում 28-ամյա կնոջը ծեծի ենթարկելու կասկածանքով բերման են ենթարկվել ՍՊԸ փոխտնօրենն ու անվտանգության աշխատակիցը

25 Հունիս, 2020 23:13
Երևանում 28-ամյա կնոջը ծեծի ենթարկելու կասկածանքով բերման են ենթարկվել ՍՊԸ փոխտնօրենն ու անվտանգության աշխատակիցը

Այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Շանգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողների հետ ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Շենգավիթի ոստիկանությունում տեղեկություներ են ստացվել, որ Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի բակից լսվում են կանացի օգնության ձայներ և ոստիկանները օպերատիվորեն հասնելով նշված վայր, նշված շենքի բնակարաններից մեկից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկում Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Արտակ Մկրտչյանին, Մարալիկ քաղաքի բնակիչ, 28-ամյա Գուրգեն Ավետիսյանին, և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Արթուր Սարգսյանին:

Պարզվում է, որ նշված անձինք վիճաբանություն են ունեցել 28-ամյա Քրիստինա Դավթյանի հետ, որի ժամանակ վերջինիս ընկեր Ա. Մկրտչյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Ք. Դավթյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Ա. Մկրտչյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է «ԱԼ» ՍՊԸ փոխտնօրեն, իսկ Ա. Սարգսյանը հայտնել է, որ ինքն աշխատում «Էլեն Գարդ» ՍՊԸ-ի անվտանգության աշխատակից: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին