Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

168 ժամով կասեցրել է երկու հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ տնտեսավարողները խախտել են 72 ժամ չաշխատելու որոշումները

25 Հունիս, 2020 18:24
168 ժամով կասեցրել է երկու հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ տնտեսավարողները խախտել են 72 ժամ չաշխատելու որոշումները

Երևանում գործող հանրային սննդի երկու՝ «Արմ Հուկա» և «Հուկա Փլեյս», կազմակերպությունների գործունեությունը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր կասեցրել են 168 ժամով՝ մեկ շաբաթով: Նման ժամանակահատվածով կասեցում Տեսչական մարմնի կողմից իրականացվում է առաջին անգամ: Այս տնտեսավարողները ոչ միայն անտեսել են ՀՀ պարետի որոշմամբ սահմանված նարգիլե օգտագործելու արգելքը, այլև խախտել են 72 ժամ չաշխատելու որոշումները՝ կասեցման ընթացքում բացելով հաստատություններն ու շարունակելով աշխատել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Երևանում 72 ժամով ՍԱՏՄ-ն դադարեցրել է ևս մեկ հանրային սննդի օբյեկտի աշխատանքը, որտեղ խախտումները կրկնվել են. սեղանների և դրանց շուրջ նստած անձանց միջև չի պահպանվել սահմանված 1,5-2 մետր հեռավորություն, ջերմաչափման մատյանները թերի են լրացվել, բոլոր անհրաժեշտ վայրերում չէ, որ եղել են փակ աղբամաններ դիմակների և ձեռնոցների համար և մատուցվել է նարգիլե, որի օգտագործումն արգելված է:

Անփութության պատճառով կրկնվող խախտումների պատճառով կրկնակի՝ արդեն 48 ժամով, կասեցվել է նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում գործող «Գնթունիք» ՍՊԸ-ի հանրային սննդի հատվածի գործունեությունը. այստեղ թերացել են հաստատություն մուտք գործելիս հաճախորդների ջերմաչափման հարցում, ինչպես նաև թույլ են տվել մարդկային կուտակումներ՝ անձանց միջև չպահպանելով պահանջվող հեռավորությունը:

Հանրապետությունում այսօր 24 ժամով կասեցվել է նաև մոտ երեք տասնյակ սննդի շղթայում տնտեսավարողների գործունեությունը:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին