Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Վերաքննիչ քրեական դատարանը Ռուբեն Հայրապետյանի խափանման միջոց կալանավորումը թողել է անփոփոխ

25 Հունիս, 2020 16:25
Վերաքննիչ քրեական դատարանը Ռուբեն Հայրապետյանի խափանման միջոց կալանավորումը թողել է անփոփոխ

Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որը բողոքարկվել էր: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով Ռուբեն Հայրապետյանը ևս ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարվել էր:

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին