Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը մեկուսացել է

25 Հունիս, 2020 11:26
ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը մեկուսացել է

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակակրի հետ շփվելու պատճառով մեկուսացել է, սակայն օրեր առաջ հանձնած թեստի պատասխանը եղել է բացասական: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Գաբրիել Բալայանը շփում է ունեցել վարակակրի հետ և այդ պատճառով մեկուսացել է, սիմպտոմներ չունի, ինքնազգացողությունը լավ է և շարունակում է հեռավար կապի միջոցով իրականացնել իր գործառույթների զգալի մասը»,-հայտնեց Ստեփանյանը:

Խոսնակը նաև տեղեկացրեց, որ հաշվի առնելով ԶՈՒ բոլոր օղակների անձնակազմի հետ ՊՆ ղեկավարության մշտական անմիջական շփումը, ելնելով ԶՈւ անձնակազմի առողջապահական անվտանգության պահպանմամբ՝ ռազմաբժշկական ընթացակարգերով սահմանված չափորոշիչներով որոշակի պարբերականությամբ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը թեստավորվում է, Բալայանը օրեր առաջ էր թեստավորվել և պատասխանը բացասական էր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին