Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց գույքահարկի վերանայման օրինագիծը

24 Հունիս, 2020 20:42
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց գույքահարկի վերանայման օրինագիծը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցումով նույնպես ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը գույքահարկի հաշվարկի փոփոխություն է ենթադրում:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 74 «կողմ», 14 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:

Նախագծով առաջարկվում է կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում կատարել շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին: Առաջարկվում է սահմանել գույքի հարկով հարկման բազայի  նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր, վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով  0.05 տոկոս հարկման դրույքաչափ:

 

 



 

Լրահոս

Դիտել ավելին