Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը. նրանք կմիանան կորոնավիրուսի դեմ պայքարող հայ բուժաշխատողներին

23 Հունիս, 2020 23:28
Ֆրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը. նրանք կմիանան կորոնավիրուսի դեմ պայքարող հայ բուժաշխատողներին

Ֆրանսիայից հատուկ չվերթով Երևան ժամանեց ֆրանսիական բժիշկական առաքելության երկրորդ խումբը, որը ղեկավարում է ֆրանսահայ հայտնի բժիշկ Լորան Փափազյանը: Այս մասին հայտնում է  «Արմենպրես»-ը։

Նշվում է, որ խմբին օդանավակայանում դիմավորեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը և մեր գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:

Խմբում ներգրավված բժիշկներից մեկը հայազգի է: Ֆրանսիայից ժամանած բժիշկները կմիանան կորոնավիրուսի դեմ պայքարող հայ բուժաշխատողներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին