Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ-ում խառն են. «Հրապարակ»

23 Հունիս, 2020 08:06
ԵՊՀ-ում խառն են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի եւ ռեկտորի ընտրությունը դարձել է անվերջանալի սերիալ։ «Դասախոսական կազմից հոգաբարձուների խորհրդի անդամ ընտրված աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի փոխդեկան Սարգիս Քելյանի թեկնածությունն առաջադրել է դեկան Մարատ Գրիգորյանը, որը Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի հայրն է, գործընթացի գլխին էլ կանգնած է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։ Ասել է թե` իմանալով, որ իշխանությանը դեմ մարդուն են «բրթել» խորհրդի անդամ, իսկ այդ մեկ ձայնը ռեկտորի ընտրություններում վճռորոշ նշանակություն ունի, որեւէ բան չի արել»,- ասաց ԿԳՄՍ նախարարության մեր աղբյուրը:

Դե, ռեկտորի ամենահավանական թեկնածուն եւս կարծես «սրսուռ» իշխանական չէ. Դումանյան Վահրամը կարկառուն ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանի հորեղբորորդին է, ՀԱԿ-ի հին համակիր։ «Այդպես է, բայց իր դեպքում կա ավելի հետաքրքիր նյուանս. Վահրամը 2006-ին եղել է Նիկոլի «Այլընտրանք» ընտրական դաշինքի անդամ, հետո հեռացել է Նիկոլից։ Նիկոլը գտել է, որ նա իրեն դավաճանել է, հիմա Նիկոլին ուզում են համոզել, որ Դումանյանն ամենաանցողիկ թեկնածուն է, ամենաշատ ձայնն ունի»: Նախ` քաղաքականության մեջ չկան հավերժ թշնամիներ ու բարեկամներ, եւ հետո` ո՞վ է «զեկուցում»։ «ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, որը Դումանյանի ընկերն է»: Մի խոսքով, ԵՊՀ-ում, Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո, խառն են ու ոչ մի կերպ հունի մեջ չեն ընկնում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին